Փաշինյանը հիշել է Մյունխենյան համաձայնագիրը՝ ԼՂ խնդրի հարցում «մի շարք երկրների» դիրքորոշման ֆոնին14 հոկտեմբերի 2020 - 16:59 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի շուրջ միջազգային հանրության վարքը նմանեցրել է 1938 թվականի Մյունխենյան համաձայնությանը և նշել, որ նման բան ԼՂ-ում չպետք է լինի։ Մյունխենյան համձայնագիրը 1938-ին Չեխոսլովակիայի տարածքների զավթումն է Գերմանիայի ու, մասամբ, Լեհաստանի ու Հունգարիայի կողմից՝ Անգլիայի, Ֆրանսիայի ու եվրոպական այլ տերությունների համաձայնությամբ։ Այն ֆրանս-անգլիական «խաղաղեցման քաղաքականության» մի մաս էր, որը նպատակ ուներ հետ պահել Եվրոպան Գերմանիայի հետ պատերազմից, սակայն ավելի ուշ հանգեցրեց ողջ Չեխոսլովակիայի օկուպացմանը ու որևէ կերպ չկանխեց Երկրորդ համաշխարհային պատերազմը։ «Սա, իհարկե, անընդունելի լինելով մեզ համար՝ շատ նման է 1938 թվականի Մյունխենյան համաձայնությանը, երբ իբր հանուն խաղաղության Եվրոպական մի շարք տերություններ Գերմանիային զիջեցին Չեխոսլովակիան: Իսկ թե ինչ եղավ հետո, գիտեք բոլորդ: Եվ հիմա հարցը հետևյալն է՝ արդյոք աշխարհը թո՞ւյլ է տալու մի նոր Հիտլերի ձևավորումը՝ այս անգամ Փոքր Ասիայում»,-ասել է նա։ Վարչապետը տարօրինակ է որակել այն, որ ռազմավարական զսպման հնարավորություն ունեցող մի շարք երկրներ պատշաճ չեն գնահատել վտանգը՝ հարցը շարունակելով դիտել Ղարաբաղի հակամարտության համատեքստում և ըստ էության համարելով, որ տարածքներ խաղաղության դիմաց բանաձևն է, որ կարող է փրկել իրադրությունը: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով |