Քարնեգիի գիտաշխատողը՝ Պոմպեոյին․ Թվիթով ԼՂ մարտերը չեն կանգնի14 հոկտեմբերի 2020 - 16:40 AMT PanARMENIAN.Net - Թվիթով քաղաքականությունը չի կանգնեցնում Ղարաբաղյան հակամարտությունը։ ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն, եթե չի այցելում տարածաշրջան և կողմերին բանակցությունների չի կանչում, պետք է առնվազն լինի հեռախոսային կապի մեջ նրանց հետ: Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Քարնեգի հիմնադրամի առաջատար գիտաշխատող Փոլ Սթրոնսկին` անդրադառնալով ԼՂ կողմերին հրադադարը չխախտելու կոչով Պոմպեոյի գրառմանը։ Պետքարտուղարն ԱՄՆ-ի անունից կոչ էր արել Հայաստանին և Ադրբեջանին կատարել հրադադարի շուրջ իրենց պարտավորվածությունները և չհասցնել հարվածներ քաղաքացիական շրջաններին, ինչպիսիք են՝ Ստեփանակերտը և Գյանջան։ «Մենք ցավում ենք մարդկային զոհերի համար և հայտնում ենք մեր հավատարմությունը խաղաղ կարգավորմանը»,- գրել էր նա։ ՀՀ-ն և Ադրբեջանը Մոսկվայում պայմանավորվել էին հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ից ԼՂ գոտում կրակի դադարեցման մասին՝ դիակների և գերիների փոխանակման նպատակով։ Ադրբեջանական կողմը չի կատարել պայմանավորվածությունը՝ հրադադար փաստացի չի պահպանվել, կրակը բոլոր ուղղություններով շարունակվել է։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |