Զեյնալյան․ 2 հայ զինծառայող է գերեվարվել, դիմել ենք Եվրադատարան![]() 14 հոկտեմբերի 2020 - 17:04 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնած լայնամասշտաբ պատերազմի ընթացքում հայկական զինված ուժերի երկու զինծառայող՝ Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը գերեվարվել են: Տեղեկատվություն է տարածվել, որ նրանք վնասվածքներ ունեն։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է արդարադատության նախկին նախարար, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը։ Նշվում է, որ գերեվարված զինծառայողների ընտանիքի անդամների անունից իրավաբանների խումբը հոկտեմբերի 11-ին Եվրոպական դատարան դիմում է ներկայացրել հրատապ միջոց կիրառելու մասին՝ պահանջելով պարտավորեցնել Ադրբեջանին․ 1. Գործել միջազգային մարդասիրական սովորութային իրավունքի և ռազմագերիների փոխանակման և զոհվածների աճյունների դուրսբերման մասին 10.10.2020 թ. զինադադարի համաձայնությանը համապատասխան և վերջիններիս ԿԽՄԿ հովանու ներքո վերադարձնել Հայաստանի իշխանություններին, 2. Մինչև վերադարձը ձեռնարկել բոլոր միջոցները՝ պաշտպանելու նրանց կյանքը և ապահովելու նրանց ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիությունը, 3. Ապահովելու պատշաճ բժշկական օգնություն։ «Քիչ առաջ ծանուցվեցինք, որ Դատարանը 12.10.2020 թ. գրանցել է գործը և ծանուցել Ադրբեջանի կառավարությանը: Դատարանը որոշել է Ադրբեջանի կառավարությունից պահանջել տրամադրել հետևյալ տեղեկատվությունը. 1. Պայմանները, որոնցում ներկայումս պահվում են գերեվարված երկու զինծառայողները, 2. Տեղեկություններ բժշկական հետազոտությունների և նրանց առողջական վիճակի մասին, 3. Տեղեկություններ նշված երկու զինծառայողի փոխանակման հնարավորության մասին՝ պայմանավորված Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև մարդասիրական հրադադարի դրույթներով»,-ասվում է գրառման մեջ։ Հարցադրումներին պատասխանելու համար Ադրբեջանի կառավարությանը տրվել է վերջնաժամկետ՝ մինչև հոկտեմբերի 22-ը։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |