Արցախի ՄԻՊ․ Մարտակերտը, Մարտունին և Հադրութը հրետակոծվել են, 1 զոհ կա

Արցախի ՄԻՊ․ Մարտակերտը, Մարտունին և Հադրութը հրետակոծվել են, 1 զոհ կա

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 14-ի դրությամբ Ադրբեջանը շարունակել է Արցախի քաղաքացիական բնակչության թիրախավորումը՝ հրետակոծելով հատկապես Մարտակերտի, Մարտունու և Հադրութի մի շարք բնակավայրեր, հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

«ՄԻՊ աշխատակազմը հավաստի տեղեկություն է ստացել, որ Մարտակերտ քաղաքի չտարբերակված հրետակոծության հետևանքով սպանվել է «Արցախէներգո» ընկերության աշխատակից Նվեր Պարգևի Գրիգորյանը, որը կատարում էր իր աշխատանքային պարտականությունները»,- գրել է նա։

Արցախի ՄԻՊ-ը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 27-ից սկսած ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվել է 32 քաղաքացիական անձ:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---