ՊՆ․ Հյուսիսում ու հարավում թեժ մարտեր էին՝ հրետանու ու զրահատեխնիկայի կիրառմամբ14 հոկտեմբերի 2020 - 22:45 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 14-ին հատկապես հյուսիսային և հարավային ուղղությամբ ադրբեջանական կողմը համառ հարձակումներ է փորձել զարգացնել՝ հրետանային հուժկու հարվածներով ու զրահատեխնիկայի կիրառմամբ, հայտարարել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ երեկոյան ժամերին մարտերը շարունակվում են, սակայն դրանց ուժգնությունը նվազում է։ Նա նշել է, որ հատկապես բարձունքները գրոհելիս ադրբեջանական կողմը «աննկարագրելի խտությամբ» տեխնիկա է կիրառում։ Հովհաննիսյանի խոսքով՝ օրվա ընթացքում հակառակորդի կողմից նաև օդուժ է կիրառվել, սակայն դրանք մեծ հաջողության չեն հասել իրենց գործողություններում։ Նա նշել է, որ ադրբեջանական ԱԹՍ-ները ոչ միայն փորձում են հակաօդային պաշտպանության տեղորոշում իրականացնել, այլև հարվածային նշանակություն ունեն, քանի որ դրանք խոցվելուց հետո պայթել են մեծ ուժգնությամբ, լիցքավորված են եղել հարվածային մասերով։ Անդրադառնալով գերիների թեմային՝ Հովհաննիսյանն ասել է, որ հայ գերիների որպիսության մասին տեղեկություն չկա, քանի որ Ադրբեջանը նույնիսկ Կարմիր խաչի հետ չի գործակցում։ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնած լայնամասշտաբ պատերազմի ընթացքում հայկական զինված ուժերի երկու զինծառայող՝ Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը գերեվարվել են: Նա հայտնել է, որ հայկական կողմում ևս գերիներ կան, բայց նրանց թվի ու վիճակի մասին տեղեկություն չունի։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Ոստիկանները Սարդարապատում փորձել են ճշտել՝ Վեհափառը եկել է շարունակելո՞ւ սադրիչ գործողությունները «Նրա կողմից ղեկավարվող շարժումը խոչընդոտներ ստեղծելու պայմաններ էր ձևավորել»,- ասել է նա Մարության. Իմ զորակցությունը և որդիական խոնարհումն եմ հայտնում Առաքելական սուրբ եկեղեցուն «Ամենայն հայոց կաթողիկոսի ճանապարհը փակելու դեպքը իսկապես ցնցող է»,–գրել է նա ՆԳՆ խոսնակը՝ Բագրատ սրբազանին․ Նախարարը պատրաստ է հանդիպել վերջինիս, բայց ոչ այս ֆորմատով «Արարողակարգային միջոցառում է եղել, հրավիրվածների ցանկում չի եղել Վեհափառի անունը»,–ասել է խոսնակը Բուհերում կամավորների են հավաքագրում` մասնակցելու Լոռիում և Տավուշում վնասների հետևանքների վերացմանը Կամավորների աշխատանքները համակարգվում է մարզպետարաններում ձևավորված շտաբերի կողմից |