Թուրքիայի պատճառով հետաձգվում է ԱՄՆ-ից 100տ հումանիտար օգնության փոխադրումը ՀՀ![]() 14 հոկտեմբերի 2020 - 23:01 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ից հայ համայնքի ջանքերով Արցախին ու Հայաստանին 100 տոննա հումանիտար օգնություն է հավաքվել, որի տեղափոխումը հետաձգվում է Թուրքիայի պատճառով, հայտարարել է Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանը։ Նա նշել է, որ օժանդակությունը Թուրքիան թույլ չի տալիս ՀՀ հասցել իր օդային տարածքով։ Սինանյանը նշել է, որ ՌԴ-ից ամեն օր նաև ցամաքային ճանապարհով մարդկասիրական օգնություն է գալիս ՀՀ։ Ըստ նրա՝ կան օգնության տեսակներ, որոնք այժմ Հայաստանին անհրաժեշտ չեն, ներուժն ավելի նպատակային կիրառելու համար նա առաջարկել է կապ հաստատել իր գրասենյակի հետ։ Սինանյանը կարևորել է ԱՄՆ-ից, Եվրոպայից ՀՀ եկած բժիշկների աշխատանքը՝ նշելով, որ վիրավորների թիվը մեծ է, իսկ այդ պարագայում՝ որքան շատ օգնություն ստանան, այնքան լավ։ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի խոսքով՝ կարևոր է նաև հայ համայնքերի դերն աշխարհում ԼՂ հակամարտության մասին ճիշտ ու ամբողջական տեղեկություն տալու համար։ Նա շնորհակալություն է հայտնել սփյուռքահայերին ինքնաբուխ քայլերի ու ակցիաների համար ու կարևորել դրանց նշանակությունը։ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո հայաշատ մի շարք երկրներում, մասնավորապես` ԱՄՆ-ում ու Ֆրանսիայում զանգվածային բողոքի ակցիաներ են իրականացվում՝ ուշադրություն հրավիրելու ընթացող պատերազմի վրա։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |