Reuters. 2020-ին Թուրքիայից ռազմական առաքումներն Ադրբեջան աճել են 6 անգամ

Reuters. 2020-ին Թուրքիայից ռազմական առաքումներն Ադրբեջան աճել են 6 անգամ

PanARMENIAN.Net - Ռազմական նշանակության ապրանքների արտահանումը Թուրքիայից Ադրբեջան 2020-ի սկզբից աճել է 6 անգամ՝ նախորդ տարվա համեմատ $20 մլն-ից հասնելով $123 միլիոնի։ Այդ մասին հայտնել է Reuters-ը` Թուրքիայի արտահանողների ասոցիացիայի տվյալների վրա հղումով։

Ըստ գործակալության` դրոնների և այլ սպառազինության վաճառքը ԼՂ շփման գոտում մարտական գործողությունների մեկնարկից առաջ միայն վերջին ամսում հասել է $77 մլն-ի։ Առաքումների մեծ մասը կատարվել է հուլիսից հետո, երբ տեղի ունեցան թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները։

ԱԹՍ-ների, հրթիռային կայանքների, զինամթերքի և այլ սպառազինության վաճառքը հուլիսին կազմել է $278,880՝ կտրուկ աճելով օգոստոսին և սեպտեմբերին՝ համապատասխանաբար կազմելով $36 մլն և $77.1 մլն։

Սեպտեմբերին Ադրբեջանը հայտնվել է թուրքական զենք ներկրողների առաջին հորիզոնականում՝ առաջ անցնելով Օմանից և ԱՄՆ-ից։

Արցախի դեմ սանձազերծած թուրք-ադրբեջանական ագրեսիայի ընթացքում Ադրբեջանը լայնորեն կիրառում է թուրքական արտադրության զենք ու զինամթերք, հատկապես լայն կիրառություն են ստացել թուրքական արտադրության ԱԹՍ-ները։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---