Ավստրիայի խորհրդարանը ԼՂ իրավիճակի վերաբերյալ բանաձև է ընդունել![]() 15 հոկտեմբերի 2020 - 11:40 AMT PanARMENIAN.Net - Ավստրիայի խորհրդարանը միաձայն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի վերաբերյալ բանաձև։ Այդ երկրում ՀՀ դեսպանության փոխանցմամբ՝ խորհրդարանը Եվրոպական և միջազգային հարցերի դաշտային նախարարին առաջարկում է ջանքեր գործադրել տարբեր ուղղություններով՝ իրավիճակի մեղմման համար։ Դաշնային կառավարությանը՝ Եվրոպական և միջազգային հարցերի դաշնային նախարարին առաջարկվում է եվրոպական մակարդակով ջանքեր գործադրել, որպեսզի Եվրամիությունը մարդասիրական օգնություն տրամադրի տուժած խաղաղ բնակչությանը և ևս մեկ անգամ իր ազդեցությունը գործադրի ԼՂ հակամարտությանը ներգրավված բոլոր դերակատարների վրա՝ ապահովելու մարդասիրական օգնության հասանելիությունը խաղաղ բնակչությանը: Նախարարին առաջարկվում է ջանքեր գործադրել եվրոպական մակարդակով, որպեսզի ԵՄ-ն իր ազդեցությունը գործադրի բոլոր ներգրավված դերակատարների, մասնավորապես՝ Թուրքիայի հանդեպ՝ արտաքին միջամտությունը, այդ թվում՝ հակամարտության կողմերին զենքի մատակարարումները դադարեցնելու նպատակով; Առաջարկվում է նաև քայլեր ձեռնարկել ԵԱՀԿ դիտորդների տարածաշրջան մեկնելու ուղղությամբ՝ պայմանով, որ Covid-19-ը դա թույլ է տալիս, և հասնել բանակցությունների վերսկսման։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |