ՀՀ-ում ՄԱԿ գրասենյակին «վշտացրել է Գեղարքունիքում 14-ամյա դեռահասի ծանր վիրավորման լուրը»15 հոկտեմբերի 2020 - 10:58 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում ՄԱԿ-ի (Միավորված ազգերի կազմակերպություն) գրասենյակը վշտացած է Գեղարքունիքում 14-ամյա տղայի ծանր վիրավորման դեպքով: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ-ում ՄԱԿ մշտական համակարգող Շոմբի Շարփը։ «Մենք վշտացած ենք՝ տեղեկանալով, որ ՀՀ Գեղարքունիքի մարզում 14-ամյա դեռահաս է ծանր վիրավորվել։ Մենք կարեկցում ենք բոլոր երեխաներին, որոնք տուժել են, և միանում ենք ՄԱԿ Գլխավոր քարտուղարի կոչին՝ պաշտպանել խաղաղ բնակիչներին, պահպանելով հումանիտար իրավունքն ու դադարեցնելով կրակը»,- ասվում է գրառման մեջ։ Հոկտեմբերի 14-ին Հայաստանի տարածքում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով` անօդաչու թռչող սարքի հարվածից տուժել է 14 տարեկան երեխա, ով մեքենայով գնալիս է եղել դաշտ հողագործական աշխատանքի։ Երեխան ունի կրծքավանդակի բեկորային վնասվածք, ձախակողմյան հեմոպնևմոթորաքս, աջակողմյան պնևմոթորաքս, որովայնի սալջարդ։ Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |