ՀՀ-ում կորոնավիրուսի ռեկորդային՝ 1371 նոր դեպք է գրանցվել![]() 15 հոկտեմբերի 2020 - 11:04 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում հոկտեմբերի 15-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 59,995-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1371-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։ Սա նոր դեպքերի ամենամեծ ցուցանիշն է ՀՀ-ում համավարակի բռնկումից ի վեր։ Մահվան ևս 7 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1046 դեպք կա, այլ պատճառով՝ 311։ Ապաքինվել է ևս 406 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 47,119 է, փաստացի բուժվողներինը՝ 11,519։ Մեկ օրում թեստավորվել է 3957 մարդ։ Ընդհանուր առմամբ, 336,111 թեստ է արվել։ Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ պատերազմական իրավիճակում առավել կարևոր է դառնում զգոն լինելը և հակահամաճարակային կանոններին հետևելը, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճն ավելի է ծանրաբեռնում պատերազմի պայմաններում գործող առողջապահական համակարգը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |