ՀՀ-ում սկսել է «Վարձկանների հավաքագրման, օգտագործման և ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիայի վավերացումը15 հոկտեմբերի 2020 - 12:36 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը սկսել է «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ» ՄԱԿ-ի միջազգային կոնվենցիան վավերացնելու նախաձեռնությունը։ Այդ նպատակով կառավարությունը դիմել է սահմանադրական դատարան՝ միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով, այնուհետև պետք է դիմել Ազգային ժողով։ Կոնվենցիան արգելում է վարձկանների հավաքագրումը, վերապատրաստումը, օգտագործումը և ֆինանսավորումը: դրան միացել է ավելի քան 30 երկիր, այդ թվում՝ Ադրբեջանը։ Կոնվենցիան վավերացրած պետություններն ընդունում են, որ վարձկանների հետ կապված գործունեությունը համարվում է հանցագործություն, և դրանք կատարած անձինք կամ պետք է քրեական պատժի ենթարկվեն, կամ արտահանձվեն։ Դեռ սեպտեմբերի 27-ից առաջ Հայաստանը հայտարարել էր, որ իր տեղեկություններով՝ Թուրքիան Ադրբեջան սիրիացի վարձկանների է տեղափոխել։ Թուրքիան և Ադրբեջանը հերքում են այդ լուրերը, մինչ զուգահեռ միջազգային մամուլում և սոցցանցերում դրանք հաստատող բազմաթիվ վկայություններ և տեսանյութեր են հայտնվում։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |