ԱՀ ՄԻՊ․ Միջազգային կառույցների մեծ մասի խնդիրը մարդու իրավունքների կեղծ պաշտամունքն է15 հոկտեմբերի 2020 - 14:28 AMT PanARMENIAN.Net - Միջազգային կառույցների մեծ մասի գլխավոր խնդիրը մարդու իրավունքների կեղծ պաշտամունքն է։ Այդ մասին ֆեսյբուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։ «Բոլորը խոսում են մարդու իրավունքների համընդհանրության սկզբունքի մասին, ըստ քաղաքական նպատակահարմարության աղմուկ են բարձրացնում նույնիսկ փոքրիկ դեպքերից, իսկ երբ չճանաչված պետության բնակիչները դաժանաբար սպանվում են կամ վիրավորվում, կամ կորցնում ու լքում իրենց տները, ոչ միայն պաշտոնական ու հասցեական արձագանքներ չկան, այլև պարզ մարդկային ցավակցություններն են խտրական կերպով կիրառում: Արդյո՞ք Արցախում սպանված կամ վիրավորված քաղաքացիական անձը նույն իրավունքները չունի, ինչ բոլորը: Եվ այս ճշմարտությունը չեն ուզում ընդունել առնվազն հրապարակավ և շարունակում են թաքնվել քաղաքական նպատակահարմարության ու անկարևոր մանդատների հետևում, իսկ մարդիկ շարունակում են սպանվել ու կրել բազմաթիվ զրկանքներ: Եզրահանգում՝ ինչպես միշտ, «եղունգ ունես, գլուխդ քորիր»,- ասվում է գրառման մեջ։ ՄԱԿ-ի և ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները հրապարակումներ են արել Ադրբեջանում զոհերի մասին՝ չխոսելով Արցախում խաղաղ բնակչության թվում զոհերից։ Հոկտեմբերի 15-ին ՀՀ-ում ՄԱԿ մշտական համակարգող Շոմբի Շարփը գրել է, որ «ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակը վշտացած է Գեղարքունիքում 14-ամյա տղայի ծանր վիրավորման դեպքով»։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |