Մարտունիում վիրվորված 2-ամյա տղայի վիճակն արդեն կայուն է15 հոկտեմբերի 2020 - 14:46 AMT PanARMENIAN.Net - Արցախի Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված 2-ամյա Արծվիկի մոտ դրական դինամիկա կա՝ փոքրիկի վիճակն արդեն կայուն է: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը։ «Երեխան վիրահատվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում: Գլխի շրջանում կատարված բարդ վիրահատությունն անցել է լավ, երեխայի կյանքին այլևս վտանգ չի սպառնում: Շարունակում է ստանալ համապատասխան բուժօգնություն, գտվում է անձնակազմի խիստ ուշադրության տակ»,- ասվում է գրառման մեջ։ Մարտունի քաղաքի ռմբակոծության հետևանքով փոքրիկի 9-ամյա քույրը մահացել է: Ադրբեջանական կողմի հրետակոծումից Արցախում ծայրահեղ ծանր վնասվածքներ ստացած 13-ամյա Ռոբերտի առողջության մեջ ևս դրական դինամիկա կա: Սկսել է ուտել ինքնուրույն, գիտակցությունն ավելի ակտիվ է: Այդ մասին ևս տեղեկացրել է Դերձյանը։ Ռոբերտը շարունակում է մնալ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում: Նա և իր ընտանիքը սեպտեմբերի 27-ին ստիպված են եղել փախչել տնից՝ Մարտակերտից, որն Ադրբեջանը հրետակոծում էր, սակայն ճանապարհին մեքենային ԱԹՍ է հարվածել: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։ Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |