Թանկյանի հորդորը․ Կոչ արեք Սպիտակ տանը և Կոնգրեսին դատապարտել Արցախի դեմ ագրեսիան![]() 15 հոկտեմբերի 2020 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Հանրահայտ System of a Down ռոք-խմբի մենակատար Սերժ Թանկյանը Twitter-ի իր միկրոբլոգում հորդորել է կոչ անել Սպիտակ տանը և Կոնգրեսին դատապարտել Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիան՝ միանալաով դատապարտող միջնորդագրերին։ «Մի քանի շաբաթ առաջ Արցախի և Հայաստանի ժողովուրդն ապրում էր խաղաղության մեջ։ Այժմ նրանց հայրենիքն Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ռազմական գործողությունների գոտու է վերածվել։ Կոչ արեք Սպիտակ տանը և Կոնգրեսին դատապարտել այդ ագրեսիան», – գրել է նա։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |