ՀՀ կժամանի Հունաստանի ԱԳ նախարարը![]() 15 հոկտեմբերի 2020 - 15:47 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 16-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը: Հոկտեմբերի 16-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա երկու ԱԳ նախարարի հանդիպումը, որից հետո կողմերը համատեղ ասուլիս կտան: Այցի շրջանակում Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասին կընդունեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Արմեն Սարգսյանը: Հունաստանը Եվրոպայում Հայաստանի առանցքային գործընկերներից մեկն է։ Երկու երկրի միջև սերտ գործակցություն է ընթանում նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով։ Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ առաջին գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել Հայաստանում։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |