Ստեփանակերտը կրկին հրթիռակոծվում է![]() 15 հոկտեմբերի 2020 - 16:43 AMT PanARMENIAN.Net - Չնայած հայտարարված հումանիտար հրադադարին՝ Ադրբեջանի զինված ուժերը կրկին հրթիռակոծում են Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը։ Այս մասին հայտնում է Արցախի արտգործնախարարությունը։ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փոխանցմամբ՝ թիրախակետում կրկին քաղաքացիական ենթակառուցվածքներն են։ «Զոհեր ու վիրավորներ, բարեբախտաբար, չկան»,- նշել են գերատեսչությունից։ Ավելի վաղ տելեգրամյան Wargonzo ալիքը հայտնել էր, որ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով մոտ 10 հարված է հասցվել քաղաքին։ Մոսկվայում ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարները համաձայնություն էին ձեռք բերել հոկտեմբերի 10-ի՝ ժամը 12։00-ից հումանիտար հրադադար հաստատել՝ գերիների և զոհվածների մարմինների փոխանակման նպատակով։ 12։05 րոպեի դրությամբ Ադրբեջանը հարձակման է դիմել՝ խախտելով հրադադարը։ Մարտերը շարունակվել են և ըստ էության հրադադարը չի պահպանվել։ Այդ ընթացքում Ադրբեջանը հրետակոծել է նաև խաղաղ բնակավայրեր։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |