Վոլգոգրադում ծրագրված ահաբեկչություն է կանխվել․ 2 ձերբակալված կա15 հոկտեմբերի 2020 - 17:01 AMT PanARMENIAN.Net - Վոլգոգրադում դաշնային անվտանգության ծառայությունը (ԴԱԾ) կանխել է միջազգային ահաբեկիչների գործունեությունը «Քաթիբա Թաուհիդ վալ-Ջիհադ» խմբավորումից, փոխանցում է ՌԻԱ Նովոստին: Խմբավորման անդամները՝ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի բնիկները, Վոլգոգրադում ահաբեկչություններ էին ծրագրել: «Ձերբակալության ընթացքում խմբի պարագլուխը և նրա հանցակիցը, որոնք փորձում էին ահաբեկչության համար նախատեսված միջոցները դուրս բերել ավելի վաղ Վոլգոգրադում ստեղծված պահոցից, զինված դիմադրություն են ցույց տվել Ռուսաստանի ԴԱԾ-ին և արդյունքում վնասազերծվել են»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Խուզարկությունների ընթացքում անվտանգության ուժերն առգրավել են ինքնաշեն պայթուցիկ սարքեր, հրազեն, զինամթերք, քիմիական բաղադրիչներ, այլ զինամթերք, ինչպես նաև Վոլգոգրադի քարտեզ, որի վրա նշված էին ապագա հարձակումների վայրերը: Նշվում է, որ ահաբեկչությունների նախապատրաստումը համակարգվում էր Սիրիայից, իսլամիստները ծրագրում էին պայթեցնել իշխանությունների շենքերը, ռազմական հանրակացարանները, վտանգավոր արդյունաբերական ձեռնարկությունները և «Հայրենիքի հուշարձանը»: Ձերբակալություններ են եղել նաև Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Ուֆայում և Մայկոպում: Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ֆոնին՝ միջազգային մի շարք լրատվամիջոցներ ու տարբեր երկրներից քաղաքական գործիչներ խոսել էին Թուրքիայի հովանավորությամբ տարածաշրջան բերված սիրիացի վարձկանների մասին։ Հայկական կողմը զգուշացրել է, որ դրանք կարճաժամկետ կտրվածքով վտանգ են Արցախի, իսկ երկարաժամկետով՝ ողջ տարածաշրջանի համար։ Պաշտոնական Արցախն արդեն Հակաահաբեկչական կոալիցիա ստեղծելու հայտարարությամբ է հանդես եկել։ Հոկտեմբերի 14-ին Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը հայտարարել է, որ Իրանն ու ՌԴ-ն կարող են հայտնվել ահաբեկիչների թիրախում։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |