Covid-19-ի պատճառով առժամանակ փակվում են ԱՆ ՔԿԱԳ ընդունարանն ու ՀԾ միասնական գրասենյակը![]() 15 հոկտեմբերի 2020 - 18:16 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի տարածման պատճառով արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) գործակալությունը ժամանակավորապես դադարեցնում է քաղաքացիների սպասարկումն ԱՆ ընդունարանում, փակվում է նաև Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող Հանրային ծառայությունների միասնական գրասենյակը: ՔԿԱԳ գործակալությունն ընդունելու է բացառապես էլեկտրոնային հարթակով նախատեսված ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքների և վկայականների կրկնօրինակների դիմումները: ԱՆ-ից նշում են, որ ընդունարանների աշխատանքների բացման վերաբերյալ տեղեկությունները կարելի է ստանալ 85-00 հեռախոսահամարով, իսկ ՔԿԱԳ բոլոր գրանցումները հնարավոր է կատարել ՔԿԱԳ տարածքային մարմիններում: Հայաստանում հոկտեմբերի 15-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 59,995-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1046 դեպք կա, այլ պատճառով՝ 311։ Առողջացածների ընդհանուր թիվը 47,119 է, փաստացի բուժվողներինը՝ 11,519։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |