Պոմպեո․ Լիահույս ենք՝ հայերը կկարողանան պաշտպանվել ադրբեջանցիների արարքից![]() 15 հոկտեմբերի 2020 - 21:35 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն լիահույս է, որ հայերը կկարողանան պաշտպանվել Ադրբեջանի գործողություններից։ Այդ մասին, AFP-ի փոխանցմամբ, WSB Atlanta-ինհայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին։ Նա հույս է հայտնել, որ կողմերը «կհասնեն իրական հրադադարի, հետո կնստեն բանակցային սեղանի շուրջև կփորձեն գլուխ հանել... իսկապես պատմական և բարդ խնդրից»: «Հիմա մենք ունենք թուրքերի, որոնք խառնվել և ռեսուրսներ են տրամադրել Ադրբեջանին՝ այդպիսով մեծացնելով Լեռնային Ղարաբաղ կոչվող տարածքի համար պատմական կռվի ռիսկը, կրակի հզորությունը»,- ասել է Պոմպեոն։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Photo. Getty Images ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |