Լավրով ու Չավուշօղլու. ԼՂ խնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի15 հոկտեմբերի 2020 - 21:47 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը չունի այլընտրանք, հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն։ ՌԴ ԱԳՆ-ից հայտնում են, որ կողմերը վերահաստատել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների՝ հոկտեմբերի 10-ի մոսկովյան հայտարարության դրույթների անվերապահ կատարման անհրաժեշտությունը: Գործնական առումով նշվել է կրակի դադարեցման ռեժիմի անհապաղ հաստատման անհրաժեշտությունը և դրա պահպանման վերահսկողության մեխանիզմների համաձայնեցումը: Զրույցի ընթացքում ընդգծվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մեխանիզմների շրջանակում բանակցային գործընթացի վերսկսման ուղղությամբ քայլերի օպերատիվ համաձայնեցման կարևորությունը՝ իրական արդյունքների հասնելու նպատակով: Հոկտեմբերի 14-ին ԼՂ հակամարտության թեման քննարկել են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Երկու կողմն էլ կարևորել է հոկտեմբերի 10-ից մարդասիրական հրադադար հաստատելու մասին՝ Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածության իրագործումը։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |