Կրաշեննիկով․ Ղարաբաղի պատերազմը ցույց տվեց Կովկասում Կրեմլի ազդեցության նվազումը16 հոկտեմբերի 2020 - 11:55 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղում մարտերի վերսկսումը ցույց է տալիս Կրեմլի արտաքին քաղաքական նկրտումների և ազդեցության իրական հնարավորությունների անհամապատասխանությունը։ Այս տեսակետին է քաղաքագետ Ֆեդոր Կրաշեննիկովը։ Deutsche Welle-ում հրապարակված նրա հոդվածում նշվում է, որ Ղարաբաղում պատերազմը ցույց տվեց Կովկասում Ռուսաստանի ազդեցության նվազումը։ Կովկասում նոր պատերազմը ստիպում է ևս մեկ անգամ մտածել, թե ինչքանով է Ռուսաստանն ազդեցիկ այս տարածաշրջանում, որը ավանդաբար համարում է իր պատասխանատվության գոտին: Երկար տարիներ Կրեմլը պնդում էր, թե ոչ միայն նախկին Խորհրդային Միության տարածքը, այլև նույնիսկ Կենտրոնական Եվրոպան պետք է դիտարկել որպես գոտի, որտեղ կարևորագույն քաղաքական որոշումները պետք է կայացվեն՝ հաշվի նստելով իր շահերի հետ։ Նշվում է, որ հուրախություն Կրեմլի, Հայաստանը դեռ չի դիմել ՀԱՊԿ-ին՝ օգնության խնդրանքով, եթե դիմի, կառույցի ապագան վտանգված է։ Քաղաքագետի խոսքով՝ ԼՂ հակամարտության կարգավորումը եղել և մնում է համաշխարհային քաղաքականության դժվարագույն խնդիրներից մեկը, որի լուծումը հնարավոր է միայն երկրների և միջազգային կազմակերպությունների լայն շրջանակի ներգրավմամբ, որոնք հակամարտող կողմերից որևէ մեկի նկատմամբ հատուկ պարտավորություններ չեն ունենա: Առանձնահատուկ խնդիր է նաև Թուրքիայի վրա ճնշում գործադրելը, ինչը տեսականորեն հնարավոր է ՆԱՏՕ-ի միջոցով։ Կրաշեննիկովը գրում է՝ թվում է, թե Արևմուտքի հետ հարաբերությունները փչացրած Ռուսաստանը չի կարող խաղաղություն պարտադրել հակամարտող կողմերին, և պատրաստ չէ, որ այլ երկրներ և միջազգային կազմակերպություններ ներգրավվեն դրանում: Ըստ քաղաքագետի՝ սկզբի համար անհրաժեշտ է առնվազն հասնել կայուն հրադադարի: Ոչ ոք չգիտի, թե որքան կտևի Կովկասում լարվածության նոր ալիքը, բայց որքան այս պատերազմը շարունակվի, այնքան ավելի ակնհայտ կլինի Ռուսաստանի ազդեցության անկումը տարածաշրջանում: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Վարդանյանի ընտանիքի կոչը՝ պահանջել հայ բանտարկյալների ազատումը, եթե Բաքուն ցանկանում է ընդունել COP 29-ը Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Վարդանյանի և Արցախի մյուս ղեկավարների կալանքը Լուկաշենկոն Ալիևի հետ Շուշի է այցելել և 2 տրակտոր նվիրել քաղաքին Նա հաճոյախոսություններ է շռյալել բռնապետ Ալիևի հասցեին Իսրայելը կկասեցնի Թուրքիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը Oրինագիծը հաստատելու համար այն ներկայացվելու է կառավարությանը Կիրանցեցիները մարզպետի հետ հանդիպումից հետո բացել են ճանապարհը․ Մտահոգությունները չեն փարատվել Մարզպետն ասել է, որ Ադրբեջանին է անցնելու նաև 2023–ին 100 միլիոն դրամով կառուցված ջրի պոմպակայանը |