CBS-ն աշխատանքից ազատել է 2 մարդու՝ հայերի հանդեպ արտահայտությունների համար

CBS-ն աշխատանքից ազատել է 2 մարդու՝ հայերի հանդեպ արտահայտությունների համար

PanARMENIAN.Net - Ամերիկյան CBS Entertainment Group-ի տնօրեն Ջորջ Չիքսը Վաշինգտոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանին տեղեկացրել է, որ հայերի հանդեպ ատելության խոսք թույլ տված CBS-ի երկու աշխատակիցն էլ ազատվել են աշխատանքից։

«Համոզված եղեք, որ այս պահվածքը չի համընկնում մեր ընկերության արժեքների հետ, և մենք խստորեն դատապարտում ենք նրանց լեզուն: Ուզում ենք իմանաք, որ մենք հարգում ենք ձեր խաղաղ բողոքի ակցիայի իրավունքը և հայցում ենք ձեր և հայ համայնքի ներողամտությունը»,- նշվել է տնօրենի՝ հայ հյուպատոսին ուղղված խոսքում, փոխանցում է Asbarez-ը:

Հոկտեմբերի 12-ին ամերիկահայերը բողոքի խաղաղ ակցիա էին անցկացրել CBS-ի շենքի դիմաց՝ պահանջելով Արցախյան իրադարձությունների անդրադարձ և արդարացի լուսաբանում։ Ակցիայի ընթացքում երկու մարդ հայերի ուղղությամբ բղավել էին․ «Հուսով եմ՝ դուք կմեռնեք, և ձեր երկիրը կպայթի» և «Լավ է՝ Black Lives Matter չեք, այլապես․․․»։ Միջադեպերըը ֆիքսել էին տեսախցիկները։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---