Բաքուն հայտարարել է՝ դեռ հավանություն չի տալիս ՌԴ դիտորդների տեղակայմանը ԼՂ-ում![]() 16 հոկտեմբերի 2020 - 12:44 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը դեռևս հավանություն չի տալիս ՌԴ ռազմական դիտորդների տեղակայմանը Լեռնային Ղարաբաղում՝ հրադադարի պահպանման վերահսկման մեխանիզմի կազմում։ Այդ մասին հայտարարել է Արդբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը El Mundo-ին հարցազրույցում։ «Ադրբեջանը գործողությունները վարում է ոչ թե այլ երկրի, այլ իր ինքնիշխանության ներքո գտնվող տարածքում։ Եվ մենք չենք կարծում, որ ռուս ռազմական դիտորդների գործուղումն այնտեղ հենց այս պահին տեղին է։ Այս պահին նրանք մեզ հարկավոր չեն»,- ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։ Հաջիևն ասել է նաև, որ Ադրբեջանի իշխանությունները երբեք չեն բացառել ինքնորոշման տրամադրումը Լեռնային Ղարաբաղին։ «Մենք երբեք չենք բացառել ինքնավարության տրամադրումը ԼՂ-ին Ադրբեջանի սահմաններում, բայց չի կարելի ուժով փոխել միջազգայնորեն ճանաչված սահմանները»,- ասել է նա։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ հայտարարել է, որ Մոսկվայի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղում պետք է ՌԴ ռազմական դիտորդներ տեղակայվեն շփման գծում, սակայն վերջին խոսքն այստեղ պատկանում է հակամարտության կողմերին։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |