Թուրք նախկին հետախույզին հրամայել են Ավստրիայում սպանել քաղգործչի17 հոկտեմբերի 2020 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Թուրքական հետախուզության նախկին աշխատակիցը խոստովանել է, որ իրեն հրամայել են գնդակահարել քուրդ-ավստրիացի քաղաքական գործչի, ինչը ինքը չի ցանկացել անել։ Ըստ The New York Times-ի` միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 15-ին։ Տղամարդը մտել է Վիեննայի ոստիկանության բաժանմունք, ներկայացել որպես Ֆեյզան Օզթուրք և ոստիկանությունից պաշտպանություն խնդրել։ Նա նաև ասել է, որ իրեն ստիպել են սուտ վկայություն տալ Ստամբուլում ամերիկյան հյուպատոսության աշխատակցի` Մեթին Թոփուզի դեմ։ Հունիսին Թոփուզը թուրքական դատարանով դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման` զինված ահաբեկչական խմբավորման հետ համագործակցելու մեղադրանքով։ Նա ոստիկանությանը պատմել է, որ թոշակի է գնացել որպես MIT թուրքական հատուկ ծառայության շարքերում երկարամյա կարերիայից հետո, սակայն վերջերս առաջադրանք է ստացել` հարձակվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ակտիվ քննադատ քուրդ, Կանաչների կուսակցության նախկին պատգամավոր Այգուն Բերիվան Ասլանի վրա։ Տղամարդը հայտնել է, որ այլ թիրախներ էլ են եղել` նույն կուսակցության նախկին պատգամավոր Փիթեր Փիլզը, որը նաև ZackZack պարբերականի հրատարակողն էր և Էրդողանի քննադատը։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |