Մնացականյան․ Բաքվի գործողություններն Արցախի ժողովրդի գոյութենական անվտանգության սպառնալիք են![]() 16 հոկտեմբերի 2020 - 13:28 AMT PanARMENIAN.Net - ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն Արգենտինայի արտաքին գործերի, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարար Ֆելիպե Սոլայի հետ հեռախոսազրույցում ընդգծել է, որ Ադրբեջանի գործողություններն Արցախի ժողովրդի գոյութենական անվտանգության սպառնալիք են, որի մասին մշտապես բարձրաձայնել են հայկական կողմերը և որի հասցեագրման ուղղությամբ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունն առավել քան արդիական է: Մնացականյանը համապարփակ ներկայացրել է Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ իրականացվող լայնածավալ ռազմական ագրեսիան, որն ուղեկցվում է քաղաքացիական բնակչության ու կենսական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ, իրենց վերահսկողության ներքո հայտնված քաղաքացիական բնակչության սպանություններով: Երկուստեք կարևորվել է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և այդ ուղղությամբ ստանձնած պարտավորությունների անվերապահ կատարումը: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |