Ռուսաստանը զորավարժություններ է սկսել Կասպից ծովում![]() 16 հոկտեմբերի 2020 - 14:19 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Կասպից նավատորմի նավերը զորավարժություններ են սկսել Կասպից ծովում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Նշվում է, որ զորավարժությունները մեկնարկել են ծովի կենտրոնական մասում՝ դեպի հյուսիս Ապշերոնի թերակղզուց, որտեղ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն է գտնվում։ Զորավարժություններին մասնակցում է 6 նավ, 7 ինքնաթիռ և ավելի քան 400 զինծառայող։ Մասնավորապես, խոսքը «Կալիբրր» թևավոր հրթիռներ կրող 4 նավի մասին է՝ հրթիռակիր «Թաթարստան» և «Դաղստան» նավերի, ինչպես նաև փոքր հրթիռային «Ուգլիչ» և «Վելիկի Ուստյուգ» նավերի մասին, գրում է Kommersant-ը։ Զորավարժություններն անցնում են 2020-ի ամփոփիչ ստուգման շրջանակում։ «Անցկացվող միջոցառումները սպառնալիք չեն հանդիսանում և սահմանափակումներ չեն ենթադրում մերձկասպյան պետությունների տնտեսական գործունեության առումով»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |