Ադրբեջանը ստում է․ Օրդուբադի ուղղությամբ հայկական կողմը հրթիռ չի արձակել![]() 16 հոկտեմբերի 2020 - 14:24 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Նախիջևանի Օրդուբադ շրջանի ուղղությամբ որևէ հրթիռ չի արձակվել։ Սա Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հերթական սուտն է, որի նպատակը հակամարտության աշխարագրությունն ընդլայնելն է։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ից սկսած պարբերաբար սադրանքներ է կատարում ՀՀ տարածքի նկատմամբ՝ փորձելով ընդլայնել Արցախում իր սանձազերծած մարտերի աշխարհագրությունը։ Հոկտեմբերի 14-ին ադրբեջանական զինուժը թիրախավորել էչ Հայաստանի տարածքում, Քարվաճառի հետ սահմանակից գոտում մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկա։ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ Հայաստանի տարածքից որևէ հրթիռ, արկ կամ գնդակ չի արձակվել Ադրբեջանի ուղղությամբ, իսկ այսուհետ ՀՀ ԶՈւ-ն իրեն իրավունք է վերապահում նույն տրամաբանությամբ թիրախավորել Ադրբեջանի տարածքում գտնվող ցանկացած ռազմական օբյեկտ կամ ռազմական տեղաշարժ։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |