Արա Այվազյանը` ԱԳ փոխնախարար![]() 16 հոկտեմբերի 2020 - 15:49 AMT PanARMENIAN.Net - Արա Այվազյանը նշանակվել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշումը։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արա Այվազյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ: Արա Այվազյանը վերջին տարիներին զբաղեցրել է ՀՀ լիազոր և արտակարգ դեսպանի պաշտոնը Մեքսիկայում (2016թ․), համատեղության կարգով Կուբայում (2017թ․) և Կոստա Ռիկայում (2017թ․)։ 2018-ին Այվազյանը համատեղության կարգով նշանակվել է նաև Պանամայում ՀՀ դեսպան։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |