Կանադայի հայ համայնքը հումանիտար օգնություն է հավաքել ՀՀ-ի ու Արցախի համար![]() 16 հոկտեմբերի 2020 - 16:32 AMT PanARMENIAN.Net - Կանադայի հայ համայնքը հումանիտար օգնության խոշոր խմբաքանակ է հավաքել՝ Հայաստանի և Արցախի համար, հայտնել է The Armenian Weekly հրատարակչույթան ղեկավար Ռուբեն Ջանբազյանը, փոխանցում է Sputnik Armenia-ն։ Նա նշել է, որ ամբողջ օգնությունն այս պահի Կանադայում հայ ավետարանական եկեղեցու սրահում է, այն պատրաստվում են ինքնաթիռով ՀՀ ուղարկել։ Ավելի վաղ Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանը հայտնել էր, որ ԱՄՆ-ի հայ համայնքը 100 տոննա հումանիտար օգնություն է հավաքել՝ ՀՀ-ի ու Արցախի համար, սակայն Թուրքիան խոչընդոտում է այն իր տարածքով տեղափոխելուն։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Հումանիտար նպատակներով նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |