Հունաստանի ԱԳ նախարար․ Թուրքիան ագրեսիայի, տարածաշրջանում ապակայունության հայտարարն է16 հոկտեմբերի 2020 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղում պետք է վերջ տալ արտաքին միջամտությանը։ Անկարայի վարքագիծը լուրջ մտավախություններ է առաջացնում։ Այս մասին ՀՀ այցի ժամանակ հայտարարել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը՝ նշելով, որ անչափ կարևոր է՝ միջազգային հանրությունը տարանջատի կրակի վրա յուղ լցնողներին և կառուցողական մոտեցում դրսևորողներին։ Նրա խոսքով՝ Սիրիայի, Իրաքի, Լիբիայի հետևում կանգնած է Թուրքիան, որի մասին պետք է դատել գործերով, այլ ոչ թե խոսքով։ Ըստ Դենդիասի՝ Թուրքիան ագրեսիայի, տարածաշրջանում ապակայունացման ընդհանուր հայտարարն է։ «Հունաստանն ու Հայաստանը միևնույն արժեքներն ունեն՝ կայունություն, խաղաղություն տարածաշրջանում: Այս փոխըմբռնումը, որի մասնակից են Կիպրոսը, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները, մենք չենք համարում կոալիցիա ինչ-որ մեկի դեմ, մենք համարում ենք խաղաղություն սիրող, պահող ազգերի մի հանրություն, որոնք տարածաշրջանում կայունության հենասյունն են»,- ասել է նա։ Նա հայտնել է, որ ուրախ կլիներ՝ Թուրքիան էլ կիսեր այդ արժեքները։ Նախարարը Հայաստան է ժամանել Արցախում թուրք-ադրբեջանական գործողությունների ֆոնին, օրակարգում նրա հանդիպումն է նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հունաստանը Եվրոպայում Հայաստանի առանցքային գործընկերներից մեկն է։ Երկու երկրի միջև սերտ գործակցություն է ընթանում նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով։ Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ առաջին գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել Հայաստանում։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։ Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |