Ադրբեջանցիների կողմից գնդակահարված հայերը Հադրութից էին՝ 1947թ. և 1995թ. ծնունդի16 հոկտեմբերի 2020 - 19:51 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԶՈւ դիվերսանտների կողմից սպանված պաշտպանության միջոցներից զրկված, փաստացի գերու կարգավիճակ ունեցող երկու քաղաքացիականը Հադրութի բնակիչ, 1947-ին ծնված Բ.Հ.-ն և Հադրութի շրջանի Տայք գյուղի բնակիչ, 1995-ին ծնված Յ. Ա.-ն են։ Ադրբեջանական կողմի դիվերսանտները Հադրութ ներթափանցել էին հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, դիվերսանտների հետ մարտերը մեկնարկել էին հումանիտար հրադադարի հայտարարմանը զուգահեռ։ Արցախի երկու բնակչի դաժանաբար սպանելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել «Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ» հոդվածով։ Նրանց սպանությունը կատարվել է միջազգային մարդասիրական իրավունքի լրջագույն խախտմամբ, ադրբեջանական դիվերսիոն խմբի զինծառայողների կողմից Հադրութ քաղաք ներթափանցելու ընթացքում, Արթուր Մկրտչյան փողոցում: Առկա է գնդակահարությունն ապացուցող տեսանյութ։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |