Թուրքական լիրան շարունակում է գահավիժել․ Պատճառն Էրդողանի ծավալապաշտությունն է16 հոկտեմբերի 2020 - 20:58 AMT PanARMENIAN.Net - Թուրքական լիրայի փոխարժեքը ռեկորդային ցածր ցուցանիշ է գրանցել՝ հասնելով մեկ դոլարի դիմաց 7․95 լիրայի, և շարունակում է իր անկումը։ Այս մասին գրում է CNBC-ն՝ համեմատության համար օրինակ բերելով 2018-ի սկիզբը, երբ 1 դոլարի դիմաց փոխարժեքը կազմում էր 3․77 լիրա։ Նշվում է, որ այժմ վերլուծաբանները կանխատեսում են, որ այն կարող է հասնել աննախադեպ 8․5-ի։ Տնտեսական վերլուծաբանները մասնավորապես քննադատում են Անկարայի քաղաքական որոշումները, որոնք պատճառ են դառնում լիրայի արժեզրկման։ Ըստ Կահիրեի ամերիկյան համալսարանի ներկայիս պրոֆեսոր, երբեմնի ներդրումային բանկիր Անգուս Բլերի՝ փոխարժեքի շուկան «չի սիրում անորոշություն, ագրեսիա»` նկատի ունենալով Անկարայի աճող մասնակցությունը մի շարք զինված հակամարտություններին, այդ թվում՝ Սիրիայում, Լիբիայում, Միջերկրականի արևելքում և Լեռնային Ղարաբաղում: Նշվում է, որ շատ ներդրողներին վախեցնում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անկանխատեսելիութունն ու ծավալապաշտական քաղաքականությունը, ինչպես նաև նրա ունեցած վերահսկողությունը Թուրքիայի Կենտրոնական բանկի նկատմամբ։ Թուրքիան թե քաղաքական և թե ռազմական առումով ակտիվ ներգրավված է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած Լեռնային Ղարաբաղի պատերազմին։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |