Իրանի պետական ԶԼՄ-ն հայտնում է երկրի սահմանի մոտ ռազմական ինքնաթիռի և 2 ԱԹՍ-ի խոցման մասին![]() 16 հոկտեմբերի 2020 - 22:19 AMT PanARMENIAN.Net - Իրանական պետական IRNA գործակալության հաղորդմամբ՝ Իրանի սահմանի հարևանությամբ՝ Արաքսի առափնյա շրջաններում Լեռնային Ղարաբաղի հակամարտող ուժերի հակաօդային համակարգերը 1 ռազմական ինքնաթիռ և 2 անօդաչու սարք են են թիրախավորվել և խոցել։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ դեռ իրենց պարզ չէ, թե դրանք ում են պատկանել՝ հայկական, թե ադրբեջանական կողմին։ Սակայն հայտնի է, որ օդուժ մարտերում կիրառում է ադրբեջանական կողմը, հետևաբար, մեծ հավանականությամբ, խոսքն ադրբեջանի զինուժի տեխնիկայի ոչնչացման մասին է։ Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի սանձազերծած պատերազմում ադրբեջանական կողմն է ակտիվ կիրառում ավիացիա, այդ թվում՝ ադրբեջանական և թուրքական զինուժներին պատկանող անօդաչու թռչող սարքեր և ինքնաթիռներ։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |