Ստեփանակերտն ու այլ համայնքներ հրթիռակոծվում են․ Շոշում բնակիչ է վիրավորվել

Ստեփանակերտն ու այլ համայնքներ հրթիռակոծվում են․ Շոշում բնակիչ է վիրավորվել

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյի դրությամբ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը կրկին հրթիռակոծվել է, հրթիռային հարվածների տակ են նաև Արցախի այլ համայնքները, Շոշ համայնքում խաղաղ բնակիչ է վիրավորվել, փոխանցում են Հայկական միասնական տեղեկատվական հարթակից։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն էլ թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, որ պատերազմի ընթացքում առաջին անգամ ծանր հրթիռներից հարված է հասցվել Ստեփանակերտին։

«Ադրբեջանն այսօր առաջին անգամ ծանր հրթիռներով քիչ առաջ հարվածել է Ստեփանակերտին: Նրանք շարունակում են թիրախավորել քաղաքացիական օբյեկտները, այն դեպքում, երբ միջազգային հանրությունը շարունակում է դատարկ կոչերն ու հայտարարությունները»,- գրել է նա։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---