ՊՆ․ Հարավում ծանր մարտեր են, հյուսիսում հակառակորդը հետ է շպրտվել![]() 16 հոկտեմբերի 2020 - 23:02 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 16-ի դրությամբ Արցախում համառ մարտեր են ընթացել, հատկապես հարավում մարտերը ծանր են եղել ու երեկոյի դրությամբ դեռ շարունակվում են, հայկական զորքերը որոշ վերախմբավորումներ է կատարել, հայտարարել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Նա նշել է, որ վաղ առավոտից ադրբեջանական զինուժը հյուսիսում ու հարավում երկար հրետակոծությունից ու օդուժ կիրառելուց հետո լայնածավալ հարձակման է անցել։ Առնվազն երկու գրոհից հետո հյուսիսում հետ են շպրտվել, ոչ մի դիրք ու բարձունք չեն գրավել։ Հովհաննիսյանի խոսքով՝ օրվա ընթացքում ադրբեջանական օդուժը թռիչքներ է կատարել, թռչող սարքեր են չեզոքացվել, որոնք դեռ իդենտիֆիկացված չեն։ ՊՆ ներկայացուցիչը ևս մեկ անգամ հաստատել է, որ հայկական կողմում գերիներ կան և պատասխանել ադրբեջանցի գերիների հանդեպ հայկական կողմի լավ վերաբերմունքի մասին հարցին։ «Մենք մարդ ենք ու ունենք համապատասխան արժեհամակարգ, մենք բորենիներ չենք»,- նշել է նա։ Հոկտեմբերի 15-ին ադրբեջանական կողմը հրապարակել էր Հադրութում 2 հայ ռազմագերու գնդակահարության կադրեր։ Հոկտեմբերի 16-ին ցանցում էր հայտնվել ադրբեջանցի ռազմագերիներից մեկի մասնակցությամբ կարճ տեսանյութ, Արցախում նրան վիրահատել էին։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |