ՊՆ. ՀՀ տարածքում հակառակորդի ԱԹՍ-ներ են հայտնաբերվել![]() 17 հոկտեմբերի 2020 - 00:47 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի օդային տարածքում հակառակորդի ԱԹՍ-ներ են հայտնաբերվել։ Այդ մասին ֆեյսբյան իր էջում հայտարարել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: «Ձեռնարկվում են համապատասխան միջոցներ»,- նշել է նա։ Հոկտեմբերի 1-ին հակառակորդի 4 անօդաչու աթչող սարք է հայտնվել ՀՀ Կոտայքի ու Գեղարքունիքի մարզերում: հոկտեմբերի 14-ին Վարդենիսում ադրբեջանական ԱԹՍ-ի հարվածից 14-ամյա երեխա էր տուժել:Նույն օրն ադրբեջանական զինուժը թիրախավորել էր Հայաստանի տարածքում, Քարվաճառի հետ սահմանակից գոտում հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկա՝ ընդամենը ենթադրությունների հիման վրա, թե, իբր, այդ տեխնիկան պատրաստ է եղել հարվածել Ադրբեջանի խաղաղ բնակավայրերին։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |