Պուշկով․ Մինչ փորձագետները քննարկում են ՌԴ և Թուրքիայի հնարավոր դաշինքը, Էրդողանը Ղրիմը ռուսական չի ճանաչում17 հոկտեմբերի 2020 - 12:04 AMT PanARMENIAN.Net - ՌԴ սենատոր Ալեքսեյ Պուշկովը, անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ղրիմի վերաբերյալ հայտարարություններին, գրել է՝ դա վկայում է, որ Էրդողանն իր օրակարգն ունի։ Պուշկովը հիշեցրել է, որ մինչ առանձին փորձագետներ քննարկում են Մոսկվայի և Անկարայի հնարավոր դաշինքը, Էրդողանը չի ճանաչվում Ղրիմի վերամիավորումը ՌԴ հետ՝ խոստանալով «սատարել Ղրիմի թաթարներին», գրում է ՌԻԱ Նովոստին։ Թուրքիայի նախագահն Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ սատարում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Ղրիմը։ «Սա Թուրքիայի հայտնի դիրքորոշումն է, սակայն դրա մշտական շեշտումը հաստատում է՝ Էրդողնն իր օրակարգն ունի։ Ոչ մի դաշինքի մասին խոսք անգամ լինել չի կարող»,- նշել է Պուշկովը։ Թուրքիայիում բազմիցս են նման հայտարարություններ արվել Ղրիմի մասին։ 2020-ի ամռանը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, թե Անկարան սատարում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և չի ճանաչում «Ղրիմի ապօրինի զավթումը»։ Photo. Ria Novosti Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |