Ղրիմի փոխնախագահ. Ղրիմը ռուսական չճանաչելն Էրդողանի այլ պլանների մասին է վկայում17 հոկտեմբերի 2020 - 12:46 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Ղրիմի՝ ռուսական տարածք ճանաչելուց հրաժարվելը քաղաքական տրամաբանության բացակայության օրինակ է և ցույց է տալիս` ինչպես են թուրքական իշխանությունները վատնում իրատեսությունը: Այս մասին հայտարարել է Ղրիմի կառավարության փոխնախագահ, ՌԴ նախագահին կից Ղրիմի մշտական ներկայացուցիչ Գեորգի Մուրադովը։ «Այս դիրքորոշումը մատնանշում է մի քանի ոչ այնքան հեռատես թուրք գործիչների այլ, վատ թաքցվող պլանների մասին, որոնք գաղտնիք լինելու համար շատ հեշտ է գուշակել»,- ասել է Մուրադովը։ Ավելի վաղ Էրդողանն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ ասուլիսում հայտարարել էր, որ Անկարան չի ճանաչում Ղրիմը որպես ռուսական տարածք և Կիևի հետ աջակցելու է Ղրիմի թաթարներին: ՌԴ սենատոր Ալեքսեյ Պուշկովն արձագանքել էր, թե Թուրքիայի՝ Ղրիմի վերաբերյալ պարբերաբար արվող հայտարարությունները վկայում են, որ Էրդողանն իր օրակարգն ունի։ Թուրքիայիում բազմիցս են նման հայտարարություններ արվել Ղրիմի մասին։ 2020-ի ամռանը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, թե Անկարան սատարում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և չի ճանաչում «Ղրիմի ապօրինի զավթումը»։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |