ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողն այցելել է ՀՀ-ում և ԼՂ-ում վիրավորված երեխաներին17 հոկտեմբերի 2020 - 12:59 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 16-ին Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, ՅՈւՆԻՍԵՖ-ի վաղ մանկության զարգացման ծրագրերի համակարգող Մայա Սիմոնյանը և Առողջության և սնուցման ծրագրերի համակարգող Միհրան Հակոբյանը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում այցելել են Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վիրավորված երեխաներին։ Այդ մասին ասվում է բուժկենտրոնի ֆեյսբուքյան էջում: «Ես և ՄԱԿ-ի ամբողջ անձնակազմը դատապարտում ենք քաղաքացիների թիրախավորումը և սատարում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի՝ անհապաղ և տևական հրադադարի կոչին, քանի որ հակամարտությունը ռազմական լուծում չունի», - նշել է Շարփը իր այցի ժամանակ՝ ավելացնելով, որ յուրաքանչյուր երեխա ունի խաղաղ մանկության հիմնարար իրավունք՝ անկախ իր բնակության վայրից: Այցի ընթացքում Շարփը ծանոթացել և շփվել է Նարեկի, Ռուբենի և Արծվիկի հետ, բոլորը տարբեր տարիքի՝ 2-ից 14: Նարեկը պատմել է նրան վիրավորում ստանալու հանգամանքները: Նա նաև պատմել է իր հետաքրքրությունների մասին, այդ թվում՝ շախմատի և մաթեմատիկայի: Քանի որ Ռուբենն իր վիրավորումների հետևանքով նոր է վերսկսում խոսել, Շարփը երկար զրուցել է նրա մայրիկի հետ, ով ևս վիրավոր է: Նշվում է նաև, որ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակը պատրաստ է անհրաժեշտության և կոչի դեպքում տրամադրել մարդասիրական օգնություն նրանց, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները կամ տուժել են այլ կերպ: Հոկտեմբերի 15-ին ՀՀ-ում ՄԱԿ մշտական համակարգող Շոմբի Շարփը Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր, որ ՀՀ-ում ՄԱԿ-ի (Միավորված ազգերի կազմակերպություն) գրասենյակը վշտացած է Գեղարքունիքում 14-ամյա տղայի ծանր վիրավորման դեպքով: Հոկտեմբերի 16-ին ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց բողոքի ակցիա է տեղի ունեցել, որի գլխավոր ուղերձն էր՝ ինչու է լռում ՄԱԿ-ը։ Մասնակիցները պահանջում են ՄԱԿ-ի ներկայացուցչին հստակ արձագանքել Արցախում տեղի ունեցող իրադարձություններին։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |