Զելենսկին Էրդողանին հրավիրել է մասնակցելու Ղրիմի «ապաօկուպացմանը»17 հոկտեմբերի 2020 - 14:40 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրել է մասնակցելու Ղրիմի թերակղզու «ապաօկուպացման» գործընթացին, իսկ Էրդողանը հայտնել է, որ պատրաստ է աջակցել նոր բանակցային ձևաչափին, փոխանցում է «ՈւՆՆ-ն»: Ավելի վաղ Էրդողանը Զելենսկու հետ համատեղ ասուլիսում հայտարարել էր, որ Անկարան չի ճանաչում Ղրիմը որպես ռուսական տարածք և Կիևի հետ աջակցելու է Ղրիմի թաթարներին, ինչպես նաև սատարում է Ուկրաինայի «տարածքային ամբողջականությանը»։ Էրդողանի հայտարարությանն արձագանքել էր Ղրիմի կառավարության փոխնախագահ, ՌԴ նախագահին կից Ղրիմի մշտական ներկայացուցիչ Գեորգի Մուրադովը, որն ասել էր՝ Անկարայի պահվածքը քաղաքական տրամաբանության բացակայության օրինակ է և ցույց է տալիս` ինչպես են թուրքական իշխանությունները վատնում իրատեսությունը: «Այս դիրքորոշումը մատնանշում է մի քանի ոչ այնքան հեռատես թուրք գործիչների այլ, վատ թաքցվող պլանների մասին, որոնք գաղտնիք լինելու համար շատ հեշտ է գուշակել»,- ասել էր նա։ Իսկ ՌԴ սենատոր Ալեքսեյ Պուշկովն ասել էր, թե Թուրքիայի՝ Ղրիմի վերաբերյալ պարբերաբար արվող հայտարարությունները վկայում են, որ Էրդողանն իր օրակարգն ունի։ Թուրքիայիում բազմիցս են նման հայտարարություններ արվել Ղրիմի մասին։ 2020-ի ամռանը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, թե Անկարան սատարում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և չի ճանաչում «Ղրիմի ապօրինի զավթումը»։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները «Բոհեմ» թատրոնը գործում է 2016 թվականի սեպտեմբերից «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել |