Էրդողանը Թրյուդոյի հետ խոսել է կանադական տեխնոլոգիաների վաճառքի արգելքի մասին17 հոկտեմբերի 2020 - 15:13 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ ու նշել, որ կանադական տեխնոլոգիաների վաճառքի արգելքի որոշումը չի համապատասխանում իրենց «դաշինքի ոգուն», փոխանցում է Reuters-ը։ Ավելի վաղ Կանադայի արտաքին գործերի նախարարությունից հայտարարել էին, որ սառեցնում են Թուրքիային ռազմական սարքավորումների վաճառքը։ Որոշումը կայացվել էր՝ հաշվի առնելով այն հնագամանքը, որ ԼՂ հակամարության գոտում կանադական տեխնոլոգիաներ են օգտագործվում։ «Հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը Թրյուդոյին ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի հակամարտության պատճառով Կանադայի կողմից Թուրքիային որոշ ռազմական ապրանքների վաճառքի արգելքը հակասում է իրենց դաշինքի ոգուն»,-նշվում է հաղորդագրության մեջ։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում բազմիցս ապացուցվել է Թուրքիայի մասնակցությունը։ Թուրքիան ապահովում է ադրբեջանական կողմին ռազմական տեխնիկայով ու ադրբեջանական բանակի կազմում կռվելու համար տարածաշրջան է բերել նաև վարձկանների։ Ավելի վաղ ռուսական «Կոմերսանտը» տվյալներ էր հրապարակել հակամարտության գոտում Թուրքիայի ներգրավվածության մասին՝ նշելով, որ Արցախի վրա հարձակումն անձամբ այդ երկրի ՊՆ ղեկավարն է պլանավորել։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՔՊ–ականը՝ ընդդիմադիրներին․ Ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք փնտրում «Դուք դրան եք լծված հիմա»,– ասել է նա Կինոյի զարգացմանն ուղղված գործընթացները կկանոնակարգվեն «Հայաստանի ազգային կինոկենտրոնը» կվերակազմավորվի «Հայաստանի կինոյի հիմնադրամի» Ընդդիմադիր պատգամավորները դեսպաններին փակ հանդիպման կհրավիրեն «Նպատակն է ճշտել, թե ի՞նչ պատկերացում ունեն այդ երկրները Հայաստանում ստեղվծած իրավիճակի վերաբերյալ»,- նշել է Աբրահամյանը Մարուքյան․ Տավուշի ժողովրդի անկեղծ բողոքն օտար միջամտությանը վերագրելն ուղղակի խայտառակություն է «Գործակալների մի խումբ եթերից եթեր է վազում ու պիտակավորում անկեղծ պայքարող մարդկանց ու հոգևորականներին»,–նշել է նա |