Ադրբեջանում գտնվող 2 հայ գերին ողջ են, զանգել են ծնողներին

Ադրբեջանում գտնվող 2 հայ գերին ողջ են, զանգել են ծնողներին

PanARMENIAN.Net - Ադրբեջանցիների կողմից գերեվարված Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը զանգահարել են ծնողներին, նրանք ողջ են, գտնվում են հոսպիտալում, հայտնել է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը։

Հոկտեմբերի 16-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել էր հայ դիմումատուների պահանջը՝ պարտավորեցնելով Ադրբեջանի կառավարությունը ապահովել Սարգսյանի և Ամիրջանյանի կյանքի անձեռնմխելիությունը և նրանց առողջության իրավունքը։

Դատարանը պահանջել էր Ադրբեջանից մինչև հոկտեմբերի 22-ը ներկայացնել տեղեկություններ վերջիններիս որպիսության և առողջական վիճակի վերաբերյալ։

Հոկտեմբերի 16-ին Արցախում վիրահատվել էր ադրբեջանցի մի ռազմագերի։ Դրանից մեկ օր առաջ ադրբեջանական ուժերը 2 հայ ռազմագերի էին գնդակահարելո ւ կադրերը համացանցում տեղադրել։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---