Ժնևում ցուցարարները 500 հոգով շղթա են կազմել՝ ի աջակցություն ՀՀ-ի ու Արցախի17 հոկտեմբերի 2020 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 16-ին Շվեյցարիայի հայ համայնքը Ժնևում կազմակերպել է բողոքի ցույց՝ «մարդկային շղթա» (human chain)՝ ի աջակցություն Հայաստանի և Արցախի, հանուն պատերազմական գործողությունների դադարեցման և Արցախի անկախության ճանաչման, փոխանցում է TDG-ն։ Մարդկային շղթան 500-ից ավելի մարդ է համախմբել։ Երթի մասնակիցները դատապարտել են Արցախի դեմ սանձազերծված հարձակումը և կոչ արել ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ «Հայերը խաղաղությունից բացի՝ ոչինչ չեն ուզում։ Մենք ուզում ենք, որ միջազգային հանրությունը ճանաչի Արցախի անկախությունը։ Այս պատերազմը երկրորդ ցեղասպանություն է»,- ասել է շվեյցարաբնակ հայերից Անի Ղազարյան-Դրիսին։ Շվեյցարիայի հայ համայնքն Ադրբեջանի ագրեսիայի դեմ բազմամարդ բողոքի ցույցեր էր կազմակերպել նաև հոկտեմբերի 3-ին՝ Բեռնում, և հոկտեմբերի 8-ին՝ Ցյուրիխում: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կալանքը երկարացնելու մասին Մխիթարյանը նախկինում ևս անդրադարձել է այդ հարցին ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում |