Տեր-Պետրոսյանն ու ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչը քննարկել են թուրք-ադրբեջանական ագրեսիան![]() 17 հոկտեմբերի 2020 - 20:00 AMT PanARMENIAN.Net - ՀՀ քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը հոկտեմբերի 17-ին հանդիպել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Ինչպես հայտնում է ՀՅԴ հանրային կապերի գրասենյակը, հանդիպման ընթացքում քննարկվել է ՀՀ-ի և Արցախի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած իրավիճակը: ՀՅԴ ու Տեր-Պետրոսյանի հարաբերությունները պատմականորեն դժվար են եղել․ 90-ականներին ՀՅԴ-ն պահանջում էր Տեր-Պետրոսյանի հրաժարականը՝ իշխանության կողմից մեղադրվելով պատերազմական օրերին երկրում ներքին իրավիճակն անկայունացնելու մեջ։ 1994-ին՝ «Դրոյի գործի» բացահայտումից հետո, կուսակցության գործունեությունը ՀՀ-ում արգելվել էր, թերթերը՝ փակվել։ Սակայն 2007-ին, քաղաքականություն վերադառնալուց հետո, եղել է ՀՅԴ-Տեր-Պետրոսյան ևս մեկ հանդիպում։ Ինչպես նաև ՀՅԴ-ն ու Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ-ը որոշ ժամանակ գործակցել են 2013-2014 թվականներին՝ այսպես կոչված «հրաշալի քառյակի» ժամանակաշրջաններում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |