Երեւանում բացվել է «Հովհաննես Թումանյանի հրապարակախոսությունը արդիականության զուգահեռներում» գիտաժողովը19 փետրվարի 2009 - 20:51 AMT PanARMENIAN.Net - Երեւանի պետական համալսարանում, Հովհաննես Թումանյանի 140 եւ ԵՊՀ 90-ամյակի պատվին բացվել է «Հովհաննես Թումանյանի հրապարակախոսությունը արդիականության զուգահեռներում» երկօրյա խորհրդաժողովը: Խորհրդաժողովի առաջին օրը զեկույցներով հանդես են եկել ԵՊՀ բանասիրական բաժնի հայ գրականության ամբիոնի վարիչ Սամվել Մարտիրոսյանը «Հայոց ցեղասպանության արձագանքները Հովհաննես Թումանյանի հրապարակախոսության մեջ» վերնագրով, թումանյանագետ Սուսաննա Հովհաննիսյանի «Հրապարակախոս Թումանյանը «Հորիզոնի» խմբագրության տարիներին (1910-1912)» եւ այլ զեկույցներ: Գիտաժողովի բացմանը ներկա էին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, գիտության ու կրթության նախարար Սպարտակ Սեյրանյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Թուխիկյանը եւ ԵՊՀ պրոֆեսորա-դասախոսական կազմը: Գիտաժողովի կազմակերպիչներն են Երեւանի պետական համալսարանն ու Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ: Հովհաննես Թումանյանի 140-րդ հոբելյանի տոնակատարության շրջանակներում ԵՊՀ-ում բացվեց «Վերնատուն» ընթերցասրահը, որի շնորհիվ ԵՊՀ ուսանողները կկարողանան ավելի խորը ուսումնասիրել հայ մեծ բանաստեղծի ստեղծագործությունները: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |