Ադրբեջանը հրապարակել է Մարտակերտի հոսպիտալին հարվածելու կադրերը![]() 17 հոկտեմբերի 2020 - 22:03 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը տեսանյութ է հրապարակել, որում երևում է՝ ինչպես է հոկտեմբերի 14-ին ադրբեջանական զինված ուժերը դիտավորյալ հարվածում Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հոսպիտալին։ «Ինչքան վայրագ պիտի լինես, տիկին Մեհրիբան, որ խոցես ռազմական հոսպիտալը և այնուհետև պաշտոնապես հրապարակես որպես ռազմամթերքի պահեստի ոչնչացում»,- գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Հայտարարված հումանիտար հրադադարի ժամանակ Մարտակերտի թիրախավորված հոսպիտալում բուժվում էին նաև քաղաքացիական անձինք։ Առհասարակ հիվանդանոցները և քաղաքացիական ենթակառուցվածքներ թիրախավորելը ռազմական հանցագործություններ են։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |