Լավրովի՝ Մնացականյանի և Բայրամովի հետ զրույցներում շեշտվել է հրադադարին հետևելու անհրաժեշտությունը![]() 17 հոկտեմբերի 2020 - 22:37 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 17-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը զրուցել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ, քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում։ Լավրովը շեշտել է հոկտեմբերի 1-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների միասնական հայտարարության արդիականությունը։ Զրույցների ընթացքում ընդգծվել է հոկտեմբերի 10-ին Մոսկվայում արված հումանիտար հրադադար նախատեսող հայտարարությանը հետևելու անհրաժեշտությունը, վերահաստատվել է նաև համանախագահների միջնորդությամբ առարկայական բանակցություններ սկսելու վերաբերյալ պայմանավորվածությունը։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |