Մնացականյանը հոկտեմբերին կմեկնի ԱՄՆ![]() 17 հոկտեմբերի 2020 - 23:28 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը պլանավորված այցով հոկտեմբերին կմեկնի Միացյալ Նահանգներ։ Այս մասին The Hills-ին հայտնել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը։ ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից է՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ։ Դեսպանի խոսքով՝ այցի համար նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։ Սպասվում է, որ Մնացականյանը կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին։ Հանդիպումը, որը նախատեսված է հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության շրջանակում, ըստ պարբերականի, նոր հրատապություն է ստանում՝ կապված Լեռնային Ղարաբաղում հրադադարի հասնելու ջանքերի հետ։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |