Գիշերն Արցախի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ կրակ չի վարվել18 հոկտեմբերի 2020 - 10:50 AMT PanARMENIAN.Net - Արցախի բնակավայրերում գիշերը համեմատաբար հանգիստ է եղել` խաղաղ բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ կրակ չի վարվել, տեղեկացնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ «Հանրապետության հյուսիսային ու հարավային ուղղություններով Ադրբեջանը կոպտորեն խախտել է գիշերը ձեռք բերված մարդասիրական հրադադարը»,-ասվում է հայտարարության մեջ։ Հոկտեմբերի 18-ի առավոտյան՝ 07:20-ի սահմաններում, հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հաձակման: Երկուստեք կան զոհեր ու վիրավորներ։ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ հակառակորդը բարենպաստ դիրքեր գրավելու նպատակով հարձակում է ձեռնարկել հարավային ուղղությամբ (Խուդաֆերինի ջրամբար): Ավելի վաղ հայտարարվել էր, որ Հայաստանը և Ադրբեջանը որոշել են հոկտեմբերի 18-ին՝ տեղական ժամանակով 00:00-ից, հաստատել մարդասիրական զինադադար։ Նշվում է, որ որոշումը կայացվել է՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիայի, Ռուսաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան. ՌԴ նախագահի երդմնակալությանը մասնակցելու հրավեր, կարծես, չեմ ստացել Նա նաև ասել է, որ տարօրինակ կլիներ, եթե ՀՀ ղեկավարն ամեն տարի մասնակցեր մայիսի 9-ի շքերթին ՀՀ լեռնային մարզերում մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ է սպասվում Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ Թաթոյանը միացել է Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը Նա նշել է, որ իրականացվող սահմանազատումը միջազգային որևէ պահանջի չի համապատասխանում IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին. «Քո կողքին» Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավելի երեխա |