ԵՄ․ ԼՂ բնակչությունը տառապում է հրադադարի չպահպանման պատճառով18 հոկտեմբերի 2020 - 23:14 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը դատապարտում է Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի խախտումները, որոնք հանգեցնում են ԼՂ քաղաքացիական բնակչության տառապանքին ու սրում պետությունների միջև հակամարտությունը, հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ «Եվրամիությունը ողջունում է հումանիտար հրադադարի մասին Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը, որն ուժի մեջ պետք է մտներ հոկտեմբերի 18-ին՝ 00։00-ից՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ջանքերով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ համանախագահների միջամտությամբ։ ԵՄ-ն դատապարտում է այն հանգամանքը, որ, ցավոք, խախտումները շարունակվում են, հաղորդվում է ԼՂ-ում ու դրա շուրջ ռազմական գործողությունների մասին»,- հայտարարել է նա։ Հոկտեմբերի 17-ին հայտարարվել էր, որ Հայաստանը և Ադրբեջանը որոշել են հոկտեմբերի 18-ին՝ տեղական ժամանակով 00:00-ից, հաստատել մարդասիրական զինադադար: Այն կրկին Ադրբեջանի կողմից չի պահպանվել, ձեռնարկվել է հարձակում։ Նշվել է նաև, որ հրադադարի խախտումն ուղեկցվում է ԼՂ քաղաքացիական բնակչության մեծ տառապանքներով և սրում պետությունների միջև կոնֆլիկտը՝ «էլ ավելի բարդացնելով վերքերի բուժումը»։ Բորելը նշել է, որ հակամարտությունն ուղեկցվում է «քաղաքացիական բնակչության շրջանում բազմաթիվ ու անընդունելի զոհերով»։ ԵՄ-ն խստորեն դատապարտում է խաղաղ բնակչության դեմ նման հարձակումները՝ անկախ նրանից՝ ով է դրանք իրականացնում։ ԵՄ դիվանագիտության ղեկավարը նշել է, որ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ և հորդորել, որ կրակի դադարեցումը պետք է լինի առանց նախապայմանների ու խստորեն պահպանվի երկու կողմում։ Զրույցներում նաև ընդգծվել է խաղաղ բնակչության դեմ հարձակումների անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը։ ԵՄ-ից նշել են, որ շարունակում են հետևել իրավիճակին և պատրաստակամ լինել հակամարտության երկարաժամկետ կարգավորման համար կողմերին աջակցելու հարցում։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |